1519 դիտում
19:15 01-08-2016
«Արի տուն» ծրագրով այս անգամ Հայրենիք է եկել 132 երիտասարդ
Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարաի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, աշխատակիցներ, հյուրեր:
Ողջունելով արիտունցիներին` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Սիրելի՛ արիտունցիներ, սիրով փոխանցում եմ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ ողջույնները և ասում բարով եք եկել Մայր Հայրենիք: Սա ձեր տունն է: Նախարարության դռները միշտ բաց են ձեր առջև: Համոզված եմ, որ այս 14 օրերի ընթացքում դուք լավ կճանաչեք Հայաստանը, կծանոթանաք Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային հուշարձաններին, նաև 4 անմոռանալի և հագեցած օրեր կանցկացնեք Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում: Դուք հիանալի հնարավորություն կունենաք բարելավելու ձեր մայրենին, ավելի կմտերմանաք միմյանց հետ: Բարո՛վ եք եկել Հայրենիք»:
«Արի տուն» ծրագրի մասնակիցներին ողջունեց և բարի երթ մաղթեց նաև Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Գեղեցիկ կատարումներով հանդես եկան արիտունցիները և հյուրերը:
Նշենք, որ ծրագրի վեցերորդ փուլին մասցնակցում են 132 պատանիներ ու աղջիկներ աշխարհի 18 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Վրաստան, Աբխազիա, Կանադա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Հունաստան, Բելգիա, Իրաք, Քուվեյթ, Իրան, Սիրիա:
Նմանատիպ նյութեր
6170 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
1498 դիտում
15:17 04-07-2016
Արի տուն ծրագիրն այս անգամ Հայրենիք է բերել 130 երիտասարդի
2083 դիտում
09:25 12-03-2014
Գեներալներից շատերը «Արի տուն» ծրագրով մասնակից երեխաներին ամռանն իրենց տներում են պահում. Ժողովուրդ
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»