211652_close_icon
views-count1498 դիտում article-date 15:17 04-07-2016

Արի տուն ծրագիրն այս անգամ Հայրենիք է բերել 130 երիտասարդի

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը, մտավորականներ, հյուրեր: Ողջունելով արիտունցիներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. §Սիրելի° արիտունցիներ, սիրով և ջերմությամբ ողջունում եմ բոլորիդ Մայր Հայրենիքում` Հայաստանում, համոզված եմ, որ այս 14 օրերի ընթացքում դուք լավ կճանաչեք Հայաստանը, կծանոթանաք Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային հուշարձաններին: Կայցելեք Հայոց ցեղասպանության հուշարձան, Եռաբլուրում ծաղիկներ կդնեք զոհված հերոսների շիրիմներին: Ուրախ եմ, որ Հայաստանում անցակացրած օրերից մեկը նվիրելու եք Հայկական բանակին, այցելելու եք զորամաս, ծանոթանալու եք մեր զինվորների առօրյային: Սիրելի° արիտունցիներ, նաև 4 անմոռանալի և հագեցած օրեր ենք անցկացնելու ճամբարում: Այդ օրերին դուք հիանալի հնարավորություն կունենաք բարելավելու ձեր մայրենին, ավելի կմտերմանաք միմյանց հետ: Բարո°վ եք եկել Հայրենիք¦: Նախարարը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին: Ծրագրի մասնակիցներին ողջունեց նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը հայրենաճանաչության այս ծրագրի իրականացման համար՝ նա նշեց, որ §Արի տուն¦ ծրագիրը հնարավորություն է տալիս Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին այցելել Հայաստան, ճանաչել Հայրենիքը, մշակույթն ու պատմությունը: Ներկաներին ողջունեց Բեյրութի Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմյանց վարժարանի փոխտնօրեն Արա Հալաճյանը: Այնուհետև արիտունցիները դիտեցին ծրագրի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Ալեքսան Ազարյանին (Լիբանան) հագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկն ու գլխարկը: Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 130 պատանի ու աղջիկ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից:

Նմանատիպ նյութեր