«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Սոնա Պողոսյան. տեսանյութ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը հավաքականի ամենակրտսեր անդամներից մեկն է` ծանրորդ Սոնա Պողոսյանը: Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականում քիչ-քիչ, բայց հստակ քայլերով իր տեղն է ամրագրում Պողոսյանը: Սոնան ծնվել է 1998 թվականին Քասախում: Ծանրամարտով զբաղվում է 13 տարեկանից:
Սոնան մասնակցել է նաև պատանեկան Օլիմպիական խաղերին և հիմա էլ`ընդամենը 18 տարեկանում, մասնակցելու է Օլիմպիական խաղերին: Սոնան սիրում է կարդալ, սիրում է իր գործը և հստակ գիտի իր ուժերի սահմանը: