Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային և ամենակենսուրախ Սիմոն Մարտիրոսյանն է: Նա ծնվել 1997 թվականին Էջմիածնի Հայկաշեն գյուղում:
Սիմոնը, անկախ իր փոքր տարիքից, իսկապես մրցունակ է իր քաշային կարգում և Օլիմպիական խաղերում վստահաբար չի բավարարվի «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: Նա ունի նաև ծանրորդների մոտ երբեմն բացակայող ինքնաքննադատություն և սեփական ուժերի նկատմամբ վստահություն: