Բուլղարիան փախստականների հարցով դիմել է Գերմանիայի օգնությանը
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հեռախեսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելու համար փախստականների անօրինական մուտքի հարցին առնչվող խնդիրները և ԻՊ-ի դեմ պայքարի եղանակները, հաղորդում է rosbalt.ru-ն:
Բորիսովը Մերկելին է ներկայացրել Բուլղարիայի ձեռնարկած միջոցառումները երկրի սահմանների անվտանգության ապահովման հարցում, քննարկվել է նաև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը:
Մերկելը խոստացել է հարցը բարձրացնել Եվրոպական հանձնաժողովի նիստում և քննարկել օգնության հարցը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ: