211652_close_icon
views-count8622 դիտում article-date 10:33 22-01-2016

Ավտովթար Երևանում. տնօրենը BMW-ով բախվել է բետոնե մայթին. նա դիմել է բժիշկների օգնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 58-ամյա Գեորգի Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 34 TZ 329 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի բետոնե հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածք և բուժօգնության է դիմել «Արամյանց» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Հակոբյանն աշխատում է «Մադելի-Լենա» ՍՊԸ-ում՝ տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր