211652_close_icon
views-count32279 դիտում article-date 09:34 29-07-2016

Երևանում բախվել են Jeep-ն ու Mercedes-ը. մեքենաները հայտնվել են մայթի կանաչ զանգվածում, կա վիրավոր. վթարի պատճառներից մեկը «սվետոֆորի» չաշխատելն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Մազմանյան, Սիլիկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 320 մակնիշի 03 ՍՏ 777 համարանիշի և Jeep Cherokee մակնիշի 65 ՕԼ 939 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթի կանաչ գոտու տարածքում, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ երեկվանից նշված խաչմերուկում «սվետոֆորները» չեն աշխատում, իսկ պատասխանատուներն «ուղտի ականջում քնած են»: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր