211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր. վթարի պատճառներից մեկը ճանապարհի նստվածքն է, որի պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3058 դիտում article-date 15:18 10-03-2025
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ աշխատող ավտովերանորոգման կետի աշխատակիցները, ապա ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեցոյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մանուկյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քնչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը բախման վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այն հավտածն է որը ունի նստվածք, ու վարորդները անցնելով այդ նստվածքի վրայով, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան և տեղի է ունենում բախումը ու դրա դեմը պետք է առնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, իսկ բնակիչներն ասում էին նաև, որ այդ հատվածում այդ նստվածքի պատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր