211652_close_icon
views-count35151 դիտում article-date 18:10 16-05-2016

Երևանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ զանգվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 86 QN 086 համարանիշի և BMW X5 մակնիշի 01 DD 086 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու կանաչ զանգվածում: Վթարի վայր է ժամանել «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր