211652_close_icon
views-count2433 դիտում article-date 19:42 28-07-2016

Գոնսալո Իգուաին. Այլևս ոչ մի րոպե չէի ցանկանում մնալ «Նապոլիի» նախագահի կողքին

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը պատասխանել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/27/91485/]քննադատությանը[/url], որը ֆուտբոլիստին դավաճան էր համարել տուրինյան ակումբ տեղափոխվելու համար: «Իմ հարաբերությունները նրա հետ երբեք լավ չէին եղել, նրա մտածելակերպը խիստ տարբերվում է իմից: Հենց նա ինձ դրդեց որոշում կայացնել: Պրոբլեմը նրա հետ հարաբերություններում էին: Ես այլևս չէի ցանկանում ոչ մի րոպե Դե Լաուրենտիսի կողքին լինեի: Ես շնորհակալ եմ իմ երկրպագուներին և նախկին թիմակիցներին, սակայն նույնը չեմ կարող ասել Դե Լաուրենտիսի մասին: Այժմ ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ «Յուվենտուսին» այն ջանքերի համար, որոնք նա գործադրեց ինձ ձեռք բերելու համար», ասել է Իգուաինը:

Նմանատիպ նյութեր