Գոնսալո Իգուաին. «Յուվենտուսը» ինձ դուրս շպրտեց
«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինը պատմել է «Յուվենտուսից» այս ամռանը հեռանալու մասին:
«Իտալիայի Գավաթի եզրափակչից հետո զգացի, որ ինչ որ բան կոտրվեց: Ու հանկարծ ակումբը ձեռք է բերում Ռոնալդուին: Ես հեռանալու որոշում չեմ ընդունել, բոլոր ուժերս տվել եմ «Յուվենտուսին» և բազմաթիվ տիտղոսներ նվաճել:
Ակումբը որոշեց որակի առումով քայլ առաջ անել, ձեռք բերել Կրիշտիանուին, իսկ ինձ հայտնեցին, որ ես չեմ կարող մնալ: Նրանք այդ իրավիճակից ելք էին փնտրում, և լավագույնը լուծումը «Միլանն» էր:
Ոչ, ես ընդհանրապես վրեժի չեմ ձգտում: «Յուվենտուսին» ես բացառապես դրական եմ վերաբերվում, քանի որ ինձ միշտ լավ են վերաբերվել: Ըստ էության, ինչպես բոլորն են ասում, ինձ դուրս շպրտեցին:
Ես միանգամից սիրեցի «Միլանը», որը համոզեց ինձ տեղափոխվել իրենց մոտ», ասել է Իգուաինը: