Իտալական ֆուտբոլը զարգացնում է խաղացողներին. Իգուաին
«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը համեմատել է Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները:
«Ի տարբերություն Իսպանիայի առաջնության` Իտալիայում բոլոր ակումբները հանդես են գալիս մեկ լրացուցիչ պաշտպանով: Ա Սերիայում ֆուտբոլիստի խաղը զարգանում է, քանի որ խաղադաշտում քիչ ազատ տարածություններ են առաջանում: Դրանից բացի այլ տարբերություններ չեմ նկատել Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների միջև»,-ասել է Իգուաինը: