«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Առաքել Միրզոյան. տեսանյութ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ Առաքել Միրզոյանն է: Նա ծնվել է 1989 թվականին Էջմիածնում: Նա սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
Ծանրամարտով զբաղվում է 5 տարեկանից: Առաքելը 2009 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: Առաքելը շարունակում է հոր՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի գործը: