Թուրքիայի նախարարություններում և այլ աշխատատեղերում աշխատանքից հեռացվել է 1180 մարդ
Թուրքիայում Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում աշխատանքից ազատվել է նախարարությունում և հասարակական սպասարկման ոլորտում աշխատող 1180 մարդ։
Այս մասին հայտնում է Milliyet թերթը։
Սպասվում է, որ հեռացվածների քանակը կհամալրվի նոր անուններով։
Ռազմական հեղափոխության փորձից հետո Թուրքիայի բոլոր պետական և հասարակական ոլորտներում անցկացվում է կադրերի մաքրում։