211652_close_icon
views-count1484 դիտում article-date 10:18 08-04-2014

Նախարարություններում տագնապ է. Ո՞վ կմնա իր պաշտոնին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացումը, թե կառավարությունում էական փոփոխություններ են սպասվում, ապարատում մեկնաբանում են որպես նախարարական կազմի լայնածավալ փոփոխության մասին հստակ հայտարարություն: Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների մոտ 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնարդյունքից: Ըստ ՀՀԿ-ականների, Տիգրան Սարգսյանն իր հետ «տանելու» է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, ինչպես նաև բազմաթիվ փոխնախարարների, օգնականների ու խորհրդականների: Ասում են՝ գնացողների ցուցակում են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տխրահռչակ կուտակային կենսաթոշակային համակարգի «կնքահայր» սոցապնախարար Արտեմ Ասատրյանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հանել-չհանելը 50-50 է, չնայած, ասում են, նա Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկների» թվում է: Թերևս իր տեղում կմնա Սեյրան Օհանյանը: Սպորտի նախարարի մասով դեռ հստակեցված չէ, իսկ մշակույթը «սև ցուցակում» է»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր