Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. «Ես դեռ երկար կմնամ «Բորուսիայում»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ գերմանական ակումբից:
«Ես «Բորուսիայում» գրեթե ոչինչ չեմ արել, այնպես որ ես այստեղ երկար կմնամ: Ցանկանում եմ թիմի հետ տիտղոսներ նվաճել», ասել է գաբոնցի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: