Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Յայա Տուրեի ասածներն ինձ չեն հետաքրքրում
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/08/74376/]խոսքերին[/url]: Հիշեցնենք, որ Յայա Տուրեն խայտառակություն է համարել, որ 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ոչ թե ինքը, այլ՝ Օբամեյանգը:
«Ինձ հետաքրքիր չէ, թե Տուրեն ինչ է խոսում, ինչի մասին է խոսում: Այսքան բան», ասել է Օբամեյանգը: