3159 դիտում
15:38 24-09-2015
Մադրիդի ֆուտբոլային ակադեմիայում աշխատանք ստացած սիրիացի փախստականը «Ալ-Կաիդայի» գրոհային է եղել
Սիրիացի փախստական Ուսամա Աբդուլ Մոհսենը, որը հունգարացի լրագրողուհու ոտք գցելու աղմկոտ պատմությունից հետո Մադրիդի մարզչական ակադեմիայում աշխատանք ստացավ, ահաբեկչական «Ալ-Կաիդա» կազմակերպության գրոհային է եղել:
Այս մասին հայտարարել է քրդական «Դեմոկրատական Միություն» կուսակցությունը, որոնք, որպես ապացույց, ներկայացրել են Մոհսենի ֆեյսբուքյան էջի պատճենները, որտեղ սիրիացին ինքն է հիշատակում ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու մասին: Նշենք, որ Մոհսենը այդ էջերը ջնջել է:
Քրդական կազմակերպությունը հայտնել է, որ Մոհսենը մասնակցել է 2004թ. Էլ-Ղամիշլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ճնշմանը, որի ընթացքում սպանվել էր ավելի քան 50 քուրդ:
Հիշեցնենք, որ Մոհսենի 7-ամյա զավակը՝ Սաիդը, Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Գրանադա» հանդիպմանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/20/65396/]խաղադաշտ էր դուրս եկել[/url] Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2438 դիտում
12:04 25-07-2016
Գերմանիայում սիրիացի փախստականը մաչետեով հարձակվել է մարդկանց վրա
1914 դիտում
11:36 25-07-2016
Սիրիացի փախստականը Գերմանիայում ահաբեկչական պայթյուն է իրականացրել. կան տուժածներ
21761 դիտում
09:52 27-06-2017
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում Վանաձոր-Ստեփանավան ֆուտբոլային խաղում հաղթեցին վանաձորցիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2806 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6772 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5503 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին