Փաստեր կան, որ Քեմբրիջը հիմնադրվել է մի խումբ գիտնականների կողմից, ովքեր հեռացել են Օքսֆորդից
Քեմբրիջը հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրորդ ամենահին համալսարանը, և անգլալեզու երկրորդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո։
Որոշ փաստեր վկայում են, որ համալսարանը հիմնադրվել է մի խումբ գիտնականների կողմից, ովքեր հեռացել են Օքսֆորդի համալսարանից մի վիճաբանության դեպքից հետո։ Երկու հնամենի համալսարանները շատ ընդհանրություններ ունեն և երբեմն միասին անվանվում են ՕքսԲրիջ։
Թեև Քեմբրիջի համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին, սակայն նրա համալսարանական տիտղոսը հաստատվել է շատ ավելի ուշ։
1231 թվականին Բրիտանիայի արքա Հենրի III-ը պաշտոնապես հաստատեց համալսարանի գործունեությունը, իսկ երկու տարի անց Գրեգորիս IX Հռոմի պապը համալսարանի վերաբերյալ ընդունեց հատուկ դեկրետ։