Պարգևատրումներ «օղակների արքա»՝ Ալբերտ Ազարյանի կողմից․ նշված մարզաձևը ունի իր հետևորդները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 23-ին Երևանում աշխարհահռչակ մարզիկ՝ «օղակների արքա» Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄԴ մարզադպրոցում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզադպրոցում ավարտվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Սիմոն Ղարագյոզյանի հիշատակին նվիրված ներդպրոցական մրցումները։
Մրցումներին հետևում էր «օղակների արքա»՝ Ա․ Ազարյանը և այսօր պարգևատրումներ կատարեց նաև նա։
[color=#EF2929]
Նայելով մրցումները՝ կարող ես վստահ լինել, որ ազարյանական մարզաձևը մեծ տարածում ունի հանրապետությունում և սիրված է անգամ երեխաների շրջանում, իսկ երիտասարդ մարզիչները ոչ միայն հոգատար են սաների նկատմամբ, այլ իրենց միջոցներով անում են ամեն հնարավորը, որպեսզի երեխաների պարապմունքներն անցնեն պատշաճ պամաններում: Ու հենց Ա. Ազարյանի ու նրա երիտասարդ սաների շնորհիվ է, որ Հայաստանը ունեցել և ունենում է այս մարզաձևում հաղթանակներ:
[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի