Ինչո՞ւ էր մարդաշատ օղակների արքա Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանում աշխարհահռչակ մարզիկ, օղակների արքա Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄԴ մարզադպրոցում «ասեղ գցելու տեղ չկար»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզադպրոցում տեղի ունեցավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սիմոն Ղարագյոզյանի հիշատակին նվիրված ներդպրոցական մրցումները: Մրցումներին հետևում էր օղակների արքա Ա. Ազարյանը, ինչպես նաև երեխաների ծնողները, ընկերներն ու բարեկամները:
Նայելով մրցումները՝ կարող ես վստահ լինել, որ ազարյանական մարզաձևը մեծ տարածում ունի հանրապետությունում և սիրված է անգամ երեխաների շրջանում, իսկ երիտասարդ մարզիչները ոչ միայն հոգատար են սաների նկատմամբ, այլ իրենց միջոցներով անում են ամեն հնարավորը, որպեսզի երեխաների պարապմունքներն անցնեն պատշաճ պամաններում: Ու հենց Ա. Ազարյանի ու նրա երիտասարդ սաների շնորհիվ է, որ Հայաստանը ունեցել և ունենում է այս մարզաձևում հաղթանակներ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի