Մադեյրայի օդանավակայանը կանվանակոչվի Ռոնալդուի պատվին
Մադեյրայի օդանավակայանը կանվանակոչվի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պատվին: Նման որոշում է կայացրել կղզու կառավարության ղեկավար Միգել Ալբուկերկեն:
Նշենք, որ Ռոնալդուն ծնվել է Մադեյրայի մայրաքաղաք Ֆունշալում: Այս տարի նա Պորտուգալիայի հավաքականի հետ միասին դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Մադեյրայի միջազգային օդանավակայանը բացվել է 1964թ: Ուղևորափոխադրումների տարեկան ծավալը կազմում է մոտ 2,5 մլն մարդ: