Ոստիկանները քաղաքացիների և իրենց միջև պատնեշ ստեղծելու համար օգտագործել են մի քաղաքացու բեռնատարը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ նախօրեին Խորենացու փողոցում ոստիկանները քաղաքացիների և իրենց միջև պատնեշ ստեղծելու համար օգտագործել են նաև պատահական մի քաղաքացու բեռնատարը։ Վարորդի պատմելով՝ պարզապես Փողոցում կանգնեցրել են, մեքենան «քշել տվել» այդտեղ, ու վերջ։
«ՉԻ» - Սա նույնպես շատ բնորոշ է Հայաստանի համար։ Սովորաբար հակառակն է լինում ահաբեկիչներն են պատահական քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրում, առգրավում ինչ իրենց պետք է և օգտագործում սեփական կարիրնեքի համար, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է Այնպիսի տպավորության է, թե ահաբեկիչները գրավել են ամբողջ քաղաքը, ու միայն մի խումբ իրավապահների է հաջողվել ամրանալ ինչ-որ շենքում ու շարունակել դիմադրել։
Ճիշտ կլինի, որ ոստիկանության ավտոպարկը համալրվի Արագած բեռնատարներով՝ հատուկ այսպիսի դեպքերի համար։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ դեռ շատ է պետք գալու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]