6701 դիտում
10:38 23-09-2017
Շարքային քաղաքացիների համար, դա կլինի «ռազմական գաղտնիք». «Չորրորդ Իշխանություն»
«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է. «Հնարավոր է՝ առաջիկայում պետական պաշտոնյաները ստիպված լինեն ունեցվածքների հայտարարագրերում նշել նաև իրենց և իրենց ընտանիքի անդամների՝ զինծառայություն անցած կամ չանցած լինելու մասին։
«ՉԻ». Սա, իհարկե, իմաստուն որոշում է։ Որևէ պաշտոնյա կարող է ունեցվածքը զոքանչի կամ բաջանաղի անունով գրանցել, բայց բաջանաղի զինծառայությունն իրեն վերագրել չի կարող։ Այլ հարց է, թե տվյալների վերահսկման ինչ մեխանիզմներ կան։ Հիմա, օրինակ, ցանկացած պաշտոնյա կարող է հայտարարագրում նշել, որ, ասենք, 3 միլիոն դոլար է նվեր ստացել (ու շատերն այդպես էլ անում են)։ Նույն հաջողությամբ՝ հիմա էլ կգրեն, որ ամենայն մանրամասնությամբ ծառայել են ՀՀ Զինված ուժերում և դրսևորել սաստիկ խիզախություն։ Ո՞վ պիտի ստուգի։ Շարքային քաղաքացիների համար, դա, իհարկե, կլինի «ռազմական գաղտնիք», փոխարենը՝ պաշտպանության նախարարը լրացուցիչ լծակներ կունենա։
Ամեն դեպքում՝ լավ նախաձեռնություն է։ Միայն թե՝ լավ կլինի, որ անպայման նշվի նաև, թե կոնկրետ ո՞ր զորամասում է ծառայել տվյալ պաշտոնյայի կորովի ժառանգը։ Թե չէ՝ ծառայություն էլ կա, ծառայություն էլ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
12:36 07-04-2023
Եթե լրատվամիջոցին նորմալ չեն պատասխանում, շարքային քաղաքացինե՞րն ինչ ասեն․ «Չորրորդ իշխանություն»
26178 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
3671 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»