211652_close_icon
views-count2759 դիտում article-date 10:00 25-03-2016

Նույնն է, թե գողին թողած, առգրավեն քաղաքացու ունեցվածքը, որ գողանալու բան չլինի. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել են, թե, ի վերջո, ի՞նչ խնդիր ունեք, որ մերժում եք քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը, նա պատասխանել է, թե դեմ է ընտրացուցակների հրապարակմանը, որովհետև իշխանությանն արջի ծառայություն մատուցող պաշտոնյաները կստիպեն իրենց ենթականերին գնալ և քվեարկել իշխանության թեկնածուի օգտին, թեպետ Հանրապետականը կարող է մատ թափ տալ և արգելել ընտրողներին ուղղորդելը: Ապշեցուցիչ տրամաբանություն է: Ընտրացուցակները չհրապարակել միայն նրա համար, որ իշխանավորները, այսինքն՝ հենց իրենք, չկարողանան ճնշում գործադրել ընտրողների վրա և ստիպել գնալ քվեարկության, նման միտք հայտնելու համար, պետք է խոստովանենք,իսկապես պետք է հանճարեղ լինել: Այսինքն փոխանակ հավաքեն բոլոր հնարավոր ու անհնար չինովնիկներին, խստագույնս հրահանգեն, որ որևէ ճնշում ստորադասների հանդեպ չլինի, լրիվ հակառակ կողմից են գնում: Դա նույնն է, որ գողին թողած, առգրավեն քաղաքացու ունեցվածքը, որ գողանալու բան չլինի: Եվ ընդհանրապես, ո՞ր պաշտոնյան, թաղային հեղինակությունը մի մազաչափ անգամ իրեն թույլ կտա ինչ-որ կեղծիքի դիմել, եթե վերևից «դաբրոն» չունենա: Ո՞վ է գլխից ձեռք քաշել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր