Արամ Սիմոնյանը կրճատել է ծառայողական բեռնատարը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ Երևանի պետական համալսարանը ծառայողական ավտոմեքենաների կրճատման ծրագրի շրջանակներում մտադիր է կրճատել իր տրակտորը և բեռնատարը։
«ՉԻ» - Ինչ խոսք՝ բեռնատարը նույնպես մեքենա է։ Հնարավոր է նայնիսկ, որ ծառայողական լինի (հաշվի առնեով ռեկտորի ֆիզիկական «չափորոշիչները»)։ Իսկ տրակտորը կրճատելով էլ համալսարանական կրթության որակը հազիվ թե տուժի։ Այնպես որ իմաստուն որոշում է կայացվել։ Եվ ընդհանրապես՝ պետական մյուս հաստատությունները նույնպես կարող են առաջնորդվել այս սկզբունքով։ Եվ կրճատել, ասենք, լվացքի մեքենաները, սափրվելու էլեկտրական մեքենաները, կարի մեքենաները և այլն։ Չէ՞ որ դրանք նույնպես մեքենաներ են, իսկ կարևորն, անկասկած, քանակն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]