211652_close_icon
views-count2194 դիտում article-date 20:04 01-02-2017

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցության մակարդակը: Դեսպանը գոհունակություն է հայտնել ԵՄ պատվիրակության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործով կատարված քննության արյունքների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել քննությանը։ ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է բազմակողմանի քննության իրականացումը՝ ԵՄ-ի կողմից իրականացված այլ դրամաշնորհների ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ և ընդգծել մեղսակից բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են հնարավոր իրավախախտումները կանխելու, իսկ արձանագրվելու դեպքում դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։ ՀՀ ՔԿ նախագահը կարեւորել է ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց իրազեկվածության ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը և տեղեկացրել, որ հանձնարարել է նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի արդյունքներով մշակել միջնորդություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկելու համար՝ նախկինում արձանագրված թերացումները բացառելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները։ [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր