Վարանը հրաժարվեց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը մերժեց «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը: Հնարավոր տրանսֆերի նախաձեռնողը եղել է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը «Ռեալում» աշխատելու տարիներից լավ է ճանաչում ֆրանսիացուն:
Սակայն Վարանը հրաժարվել է առաջարկից: Վերջինիս որոշման մեջ վճռորոշ գործոն է դարձել Զինեդին Զիդանի հետ աշխատելու ցանկությունը:
«ՄՅՈւ»-ն և ևս երկու անգլիական ակումբ պատրաստ էին Վարանի համար վճարել 40 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: