Մոուրինյոյի կինը պատահաբար թիմի գաղտնիքներ է հրապարակել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կինը` Մատիլդան, թվիթերի իր էջում տեղադրել է ամուսնու լուսանկարը, որտեղ պատահաբար հայտնվել է նաև գալիք մրցաշրջանում թիմի խաղային սխեմայով և գրառումներով գրատախտակը:
Գրատախտակին կարելի է նկատել Պոլ Պոգբայի անունը, որը նշված է որպես թիմի մեկնարկային կազմի խաղացող: Նրան փոխարինող պետք է լինի Մարուան Ֆելայինին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան մոտ 125 մլն եվրոյով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: