Անգլիա. Մոուրինյոյի պնդաճակատությունը թանկ նստեց թիմի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Լոնդոնի «Վեսթ Հեմին»՝ 1:1:
Արդեն 2-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ առաջ անցան, սական 21-րդ րոպեին Իբրահիմովիչը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Մինչև ընդմիջումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ոչ մարզական պահվածքի համար հեռացվեց խաղադաշտից:
2-րդ խաղակեսում մանկունյանցիները մեծ առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան խփել հաղթական գնդակը:
Հերթական անգամ անհասկանալի պնդաճակատություն ցուցաբերեց Ժոզե Մոուրինյոն, որը մեկնարկային կազմից նորից դուրս էր թողել Հենրիխ Մխիթարյանին, որը հիանալի հանդիպում էր անցկացրել «Ֆեյենորդի» հետ, և բոլորը վստահ էին, որ այս խաղում էլ հայ ֆուտբոլիստը առաջին րոպեներից խաղադաշտ կմտնի: Սակայն Մխիթարյանը միայն 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ: Եվ թեպետ նա բավական ակտիվ խաղի մեջ մտավ, սակայն հաշիվն այդպես էլ չփոխվեց:
Վստահաբար, այս խաղից հետո Մոուրինյոյին քննադատության նոր ալիք է սպասվում` ոչ միայն արդյունքի, այլ նաև որ Մխիթարյանին հերթական անգամ արհամարել է:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավոր վաստակեց և շարունակում է մնալ 6-րդ տեղում, սակայն առաջատարների հաղթանակներից հետո թիմը էլ ավելի ետ մնաց և ոչ թե չեմպիոնության, այլ նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարի հեռանկարներն ավելի մշուշոտ դարձան:
[b]Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ»՝ 1:1
Զլաթան Իբրահիմովիչ, 21 - Դիաֆրա Սախո, 2