«Բորուսիան» Գյոտցեի և Շյուրլեի համար կվճարի 60 մլն եվրո
Հայտնի է դարձել կիսապաշտպաններ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվող Անդրե Շյուրլեի («Վոլֆսբուրգ») և Մարիո Գյոտցեի («Բավարիա») տրանսֆերների արժեքը:
Դորտմունդյան ակումբը երկու խաղացողների համար ընդհանուր առմամբ կվճարի 60 մլն եվրո. 32 մլն եվրո Շյուրլեի և 28 մլն` Գյոտցեի համար: Հիշեցնենք, որ այս երկու ֆուտբոլիստներն էլ Գերմանիայի հավաքականի կազմում 2014թ. դարձել են աշխարհի չեմպիոն:
Սպասվում է, որ պաշտոնապես տրանսֆերների մասին կհայտարարվի մոտ օրերս: