«Լիվերպուլը» պատրաստ է 20մլն ֆունտ վճարել Գյոտցեի համար
«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձել:
Անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 20 մլն ֆունտ վճարել: Գյոտցեի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2017 թվականին: Նշվում է, որ մյունխենցիների նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույսեր չի կապում գերմանացի ֆուտբոլիստի հետ:
Գյոտցեին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը համարվում է նրա նախկին թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սակայն «Լիվերպուլի» հնարավորությունները կտրուկ կաճեն, եթե թիմը նվաճի Եվրոպայի Լիգան և հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճի: