211652_close_icon
views-count1672 դիտում article-date 12:47 04-07-2014

«Բարսելոնա»-ն 90 մլն եվրո կվճարի Սուարեսի համար

«Բարսելոնա»-ն և «Լիվերպուլ»-ը հերթական բանակցային փուլում փոխահամաձայնության են եկել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերային արժեքի շուրջ: Կատալոնյան ակումբը Սուարեսին ձեռք բերելու համար 90 մլն եվրո կվճարի անգլիական ակումբին, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը 2014 թվականի աշխարհի առաջնության ընթացքում կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը, ինչի հետևանքով ՖԻՖԱ-ն Ուրուգվայի հավաքականի խաղացողին որակազրկել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացրել է 4 ամսով:

Նմանատիպ նյութեր