39510 դիտում
15:17 18-07-2016
Առեղծվածային դեպք Ջրվեժ գյուղի Բագրևանդ փողոցում. գառ վաճառելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է վրաերթ-դանակահարությունով. ոստիկանությունը փնտրում է Toyota Prado-ն
Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի Բագրևանդ փողոցում՝ «եզդի Կուլիի» տան մոտ, քաղաքացուն վրաերթի են ենթարկել, իսկ հետո՝ դանակահարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Համբարձումյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Մովսիսյանը:
Ոստիկաններին և քննիչներին Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Խայլազ Ամարյանը հայտնել է, որ ժամը 09:20-ի սահմաններում նշված տան մոտ գառ վաճառելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ամուսնու եղբայրը՝ Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Կուլիխան Շաբաբյանը իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 38 888 համարանիշի ավտոմեքենայով (հայտնել է նաև, որ տառերը չի հիշում), դիտավորյալ վրաերթի է ենթարկել իր որդուն՝ նույն հասցեի բնակիչ, 21-ամյա Արտյոմ Շաբաբյանին, ով «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ