211652_close_icon

Աբովյանի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են առեղծվածային Toyota Prado-ն, որով Բագրևանդ փողոցում կատարվել էր վրաերթ՝ գառ վաճառելու հարցի պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count50491 դիտում article-date 14:48 19-07-2016
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մովսիսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Աբովյանի բաժնի, ոստիկանության Գառնիի բաժանմունքի և Աբովյանի քննչական բաժնի քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունները, հայտնաբերել են Toyota Prado մակնիշի այն ավտոմեքենան, որով Ջրվեժ գյուղում վրաերթ էր տեղի ունեցել, իսկ հետո վրաերթ կատարողը ծեծի է ենթարկել 21-ամյա Արտյոմ Շաբաբյանին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/18/90735/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ջրվեժ գյուղի Բագրևանդ փողոցում՝ «եզդի Կուլիի» տան մոտ, քաղաքացուն վրաերթի են ենթարկել, իսկ հետո՝ դանակահարել: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Համբարձումյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Մովսիսյանը: Ոստիկաններին և քննիչներին Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Խայլազ Ամարյանը հայտնել էր, որ ժամը 09:20-ի սահմաններում նշված տան մոտ գառ վաճառելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ամուսնու եղբայրը՝ Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Կուլիխան Շաբաբյանը իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 38 888 համարանիշի ավտոմեքենայով (հայտնել էր նաև, որ տառերը չի հիշում), դիտավորյալ վրաերթի էր ենթարկել իր որդուն՝ նույն հասցեի բնակիչ, 21-ամյա Արտյոմ Շաբաբյանին, ով «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր