211652_close_icon
views-count109463 դիտում article-date 10:22 18-02-2018

Արտակարգ դեպք Գյումրու բժշկական կենտրոնում. բժիշկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, Ոստիկանությունը փնտրում է բժիշկ եղբայրներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կճշտեին իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը և 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր և Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման և Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Նասիբյան եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը հայտարարեց, նշված միջադեպը կքննարկվի հիվանդանոցի էթիկայի հանձնաժողովի նիստում ու կանեն հետևություններ։ «Այս միջադեպից անմիջապես հետո երկու կողմն էլ դիմել են ինձ, եկել են իմ մոտ մեր անվտանգության աշխատակիցների հետ, ես բացատրագրեր եմ պահանջել, հանձնարարել եմ փոխտնօրենին անհապաղ կազմակերպել էթիկայի հանձնաժողովի նիստը։ Մենք կհրապարկենք էթիկայի հանձնաժողովի քննարկման արդյունքները, մեղավորներն անպայման կպատժվեն։ Իրավապահները, բնականաբար, կտան իրավական գնահատական, սակայն մենք ևս կտանք մեր խիստ ու միաժամանակ օբյեկտիվ գնահատականը»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր