Մարվել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Հուլիսի 16-17-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Ավիացիայի զորամասի մոտակաքում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Շինարարների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 186 դպրոցի ետնաբակում՝ 50 քմ, մետրոպոլիտենի Չարբախ կայարանի մոտակայքում՝ 70 քմ, Էրեբունու փողոցում՝ նախկին Պիոներ պալատ-ի մոտակայքում՝ 300 քմ բուսածածկույթ, Արարատյան զանգվածում՝ «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում՝ 60 քմ:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի առողջարանի մոտակայքում այրվել է 500 քմ կուտակված չոր խոտ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 1000 քմ բուսածածկ տարածք և մասամբ ջերմահարվել են 6 պտղատու ծառ, Արարատի մարզի Արևշատ գյուղի գերեզմանատանը՝ 1500 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: