211652_close_icon
views-count904 դիտում article-date 09:11 19-06-2015

Խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները մեկուսացվել են և մարվել

Հունիսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Արարատյան 1-ին զանգվածում այրվել է 10 քմ, Գայի պողոտայում` 200 քմ, Շահումյան-2 գերեզմանատանը` 500 քմ, Արցախի պողոտայում՝ 100 քմ, Հովհաննիսյան փողոցում` 20 քմ , Բաշինջաղյան փողոցում` 300 քմ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում 50 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում` 30 քմ, Քանաքեռի 6-րդ փողոցում` 300 քմ, Դավիթաշենի գերեզմանատանը` 10 քմ, Գաջեգործների 2-րդ փողոցում՝ 30 քմ, Պ.Սևակ փողոցում` 150 քմ, Թաիրով փողոցում` 500 քմ, Գալշոյան փողոցում` 50 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 2400 քմ, Արարտի մարզի Վեդի քաղաքում 1500 քմ, Նոր Խարբերդ գյուղում` 200 քմ, Արմավիրի մարզի Էմիածին քաղաքում` 250 քմ, Սյունիք մարզի Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին` 400 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր