211652_close_icon
views-count1879 դիտում article-date 15:34 14-07-2016

Մարվել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք՝ 150 քմ մակերեսով, Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքերի մոտ՝ 300 քմ, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ 5 հա հնձած ցորենի արտ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3Բ շենքի մոտակայքում՝ 600 քմ խոտածածկ տարածք, Մասիս քաղաքի Նոր հողեր 5-րդ թաղամասի թիվ 4 և 5 փողոցների վերջնամասում՝ 1.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի (պիոներ պալատի) մոտակայքում՝ 3500 քմ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 24 հասցեի մոտակայքում՝ 1 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր