Մարվել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Հուլիսի 12-ից 13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկույթ, Մայիսի 9-ի փողոցի վերջնամասում՝ 1200 քմ բուսածածկույթ:
Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Գառնիկ Գալստյան փողոցի թիվ 19 տան բակում՝ 1500 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: