6445 դիտում
11:15 14-07-2016
Հայացքների մենամարտ. Արթուր Աբրահամ-Թիմ-Ռոբին Լիհաուգ. հուլիսի 16. լուսանկարներ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի "Մաքս Շմելինգ" մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ):
Նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են մամուլի ասուլիսի ձևաչափով: Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:
Մեր հայրենակիցը նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգներ, հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Թիմ-Ռոբին Լիհաուգի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 հատվածում) եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 00:50-ի հատվածում):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
9242 դիտում
11:19 16-07-2016
Արթուր Աբրահամ-Թիմ-Ռոբին Լիհաուգ մենամարտը` այսօր
3864 դիտում
10:25 16-07-2015
Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից. հայացքների մենամարտ. լուսանկարներ
3096 դիտում
20:15 18-11-2015
Արթուր Աբրահամ -Մարտին Մուրայ. հայացքների մենամարտ. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
835 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել