Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ի քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը 11։2 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Մուշեղ Մկրտչյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչում, որտեղ գոտեմարտել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Կիմի Կաեպելիի հետ և 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարել: