Հյուրանոցից գողացել է գորգ
Հուլիսի 15-ին Շուշի քաղաքի Մանուկյան փողոցի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ս.Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել է այն մասին, որ ս.թ. հուլիսի 14-ին անհայտ անձը մուտք է գործել «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցի ընդունարան և գողացել 1 հատ 60×65սմ չափսի գորգ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված հանցագործությունը հուլիսի 14-ին, ժամը 22:10-ի սահմաններում, կատարել է Ղազանչեցոց փողոցի թիվ 59 շենքի N բնակարանի բնակիչ, 1963թ. ծնված Լ. Գ-ն:
Գողոնն առգրավված է: