«Բավարիա»-ն փոխհատուցում կստանա հյուրանոցից տարահանվելու համար. ֆոտոշարք
«Բավարիա»-ի խաղացողները և մարզչական շտաբը տարահանվել են Մոսկվայում գտնվող «Ռից Կարլտոն» հյուրանոցից, երբ այնտեղ գործել է հակահրդեհային ազդանշանը:
Սեմպտեմբերի 28-ին , ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ հյուրանոցում պայթուցիկ սարքեր են տեղադրված: Դրանից անմիջապես հետո հյույրանոցի տնօրինությունը շինությունից տարահանել է բոլոր հյուրերին:
Դեպքի վայր ժամանած սակրավորները ուսումնասիրել են շինության ամբողջ տարածքը, սակայն, բարեբախտաբար, ոչ մի պայթուցիկ սարք չենք հայտնաբերել: Ժամը 00:30-ի սահմաններում բոլոր տարահանվածներ վերադարձել են հյուրանոց: Մյունխենցիները տեղի ունեցածին վերաբերվել են հումորով և նույնիսկ լուսանկարվել են հյուրանոցի մերձակա տարածքում:
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, հյուրանոցի տնօրինությունը հյուրերին անհարմարություններ պատճառելու համար մտադիր է ֆինանսական փոխահատուցում տրամադրել նրանց: