57-ամյա տղամարդը 37 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջել հյուրանոցից
Հունիսի 2-ին Բեռլինի օկրուգային դատարանում սկսվել է «Maritim» հյուրանոցի գործով դատը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, այցվորը՝ 57-ամյա տղամարդը 37 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջել հյուրանոցից:
Հյուրանոցի դեմ հայց ներկայացնելու համար առիթ հանդիսացած պատմությունը տեղի է ունեցել 2014-ի հունվարին: 57-ամյա գերմանացին, ով գործերով շտապում էր, սայթաքել է Բեռլինի Տիրգարտեր շրջանում գտնվող «Maritim» հյուրանոցի աստիճանների վրա, ինչի արդյունքում կոտրել է ոտքը:
Հայցի հայտարարության մեջ գերմանացին հյուրանոցից պահանջել է 37 մլն եվրոյի փոխհատուցում, նման բարձր գումարը բացատրելով այն հանգամանքով, որ ոտքը կոտրելու պատճառով նա ստիպված է եղել հետաձգել իր մասնակցությունը Հարավ-Արևելյան Ասիայի խոշոր շինարարարական նախագծում, ինչի հետևանքով զգալի ֆինանսական վնաս է կրել: