211652_close_icon

Գողություն հյուրանոցից

views-count1769 դիտում article-date 14:00 18-03-2014
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Ֆ.-ին: Պարզվել է, որ նա փետրվարի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արին-Բերդի փողոցի թիվ 13/3 հասցեում գտնվող հյուրանոցի 1-ին հարկի սրահից գողացել է բջջային հեռախոս: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր