«Բարսելոնայի» տնօրեն. Շատ բարդ է հիմա ֆուտբոլիստներին համոզել մեր թիմ տեղափոխվել
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը դժգոհել է, որ շատ խաղացողներ ներկայումս չեն ցանկանում տեղափոխվել կատալոնական ակումբ:
«Շատ դժվար է ինչ որ մեկին համոզել, որ տեղափոխվի մի թիմ, որի հարձակման գծում խաղում են Մեսին, Նեյմարն ու Սուարեսը:
«Բարսան» ունեցած խաղացողներով այնքան լավ թիմ է, որ շատերը պարզապես վախենում են, որ չեն դիմանա մրցակցությանը», ասել է Ֆերնանդեսը:
Նշենք, որ այժմ «Բարսելոնան» փորձում է բարձրակարգ հարձակվող ձեռք բերել, սակայն առայժմ դա չի ստացվում: