6679 դիտում
21:32 23-05-2018
«Միանշանակ, շատ համախմբված թիմ է և պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է». Զոհրաբ Մնացականյան. Aravot.am
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում
[b]Կարեն Բեքարյան[/b]. Շնորհակալություն: Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարար պարոն Մնացականյանին: Շնորհավորում ենք, պարո՛ն Մնացականյան: Հարցս հետևյալն է. եղավ տեղեկատվություն, որ հունիսին արդեն սպասում ենք համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Երևան: Առնվազն իրենց կողմից ամրագրվեց այն: Ի՞նչն էի ցանկանում ճշտել, հնարավորության սահմաններում. կա՞ արդեն հստակեցում մեր դիրքորոշումներում: Մենք շարունակականության վրա՞ ենք, թե՞ ինչ-որ փոփոխություն ունենք: Սա հարցի առաջին բաղադրիչն է: Երկրորդը կապված է մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ թե՛ մեր մասով, թե՛, որքանով տեղեկացված են, նույն Ադրբեջանի մասով: Շնորհակալություն:
[b]Զոհրաբ Մնացականյան[/b]. Շնորհակալություն հարցի համար: Այո՛, իսկապես, մենք սպասում ենք համանախագահների հետ երկխոսության գործընթացի մեջ մտնելուն։ Մեզ համար շատ էական է պահպանել գործընթացի դինամիկան, որովհետև դրա հիմքում դրված է հանձնառությունը` շարունակելու խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ մասին բարձրաձայնվել է և՛ վարչապետի կողմից, և՛ տարբեր առիթներով` մեր կողմից: Մեզ համար շատ էական է այդ դինամիկան պահպանելը: Պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս կունենանք այդ հնարավորությունը՝ հանդիպելու, ամբողջ գործընթացը, այսպես ասած, վերականգնելու: Մենք առիթ ունեցանք խոսելու համանախագահների հետ. արդեն կապի մեջ ենք իրենց հետ, հեռախոսազրույց ենք ունեցել: Իրենք տեղեկացրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Նախատեսում ենք հունիսին վերականգնել գործընթացը:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/23/959026/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4428 դիտում
13:47 19-05-2018
Չափազանց կարևոր է լինել Արցախում, զգալ ոգին ու պատասխանատվությունը. Զոհրաբ Մնացականյան
2358 դիտում
21:42 19-09-2020
Զոհրաբ Մնացականյան. Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությամբ
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1006 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան