3448 դիտում
11:41 14-07-2016
«Մայրս ինձ արթնացնում էր ռոք-ն-ռոլով, որ շատ էր սիրում»․ Ադրիանո Չելենտանո
Ադրիանո Չելենտանոն իր ապագա կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ ծանոթացել է «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
1964 թ. հուլիսի 14-ին նրանք գաղտնի պսակվել են Գրոսետո քաղաքի Սբ. Ֆրանցիսկի եկեղեցում: Կլաուդիան զբաղեցնում է Clan Celentano ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ռոզալինդան ու Ջակոմոն։
Ջակոմոն երգիչ է, Ռոզալինդան՝ կինոդերասանուհի: 2004 թ. նոյեմբերին ծնվել է Ջակոմո Չելենտանոյի որդին՝ Սամուելեն, ով ներկայումս Ադրիանոյի ու Կլաուդիայի միակ թոռն է։
Չելենտանոն հետաքրքրվում է ֆուտբոլով ու երկրպագում է Ինտեր ակումբին. 2008 թ. նա ելույթ ունեցավ այդ խմբի 100-ամյակին նվիրված համերգում։
Չելենտանոյի հոբբին ներկայումս շարունակում է մնալ ժամացույցների վերանորոգումը:
Երգիչն զբաղվում է նաև թենիսով, բիլիարդով, լուսանկարչությամբ, խաղում է շախմատ։
Նմանատիպ նյութեր
4589 դիտում
17:34 23-09-2016
Գյումրիում կկայանա մեծամասշտաբ և աննախադեպ «Գյումրի Ռոք Ֆեստ 2016» առաջին միջազգային ռոք փառատոնը
Այս բաժնից
835 դիտում
18:45 09-01-2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը
784 դիտում
18:09 09-01-2025
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
5225 դիտում
17:53 09-01-2025
20% քեշբեք AMIO Mastercard-ով