Օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 13-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 19ա շենքի ճակատային հատվածի 5-րդ հարկի ապակեպատ շրջանակը թուլացել և կախվել է (մոտ 2,5×2,5 քմ) առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպք վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Պարզվել է, որ շենքի տարբեր հարկերում առկա են կոտրված ապակիներ:
Փրկարարներն ապամոնտաժել են (4-րդ և 5-րդ հարկերում) ապակեպատ շրջանակների կոտրված ապակիները:
***
Հուլիսի 13-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին (3-րդ հարկ) շենքի բակ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: